Սվանեթիում մասշտաբային թերմոսքրինինգ է ընթանում

Մեստիայի մունիցիպալիտետում այսօր՝ օգոստոսի 18-ին, մեկնարկել է համընդհանուր թերմոսկրինինգը: Տարածքում կարանտինային գոտում գտնվող անձանցից PCR հետազոտություն կանցնեն միայն նրանք, ովքեր ուղիղ կոնտակտ են ունեցել covid19-ով վարակվածների հետ:

Կորոնավիրուսի թեստավորում կանցնեն նաև բուժաշխատողները: Այս պահին դեռ անհայտ է, թե երբ կանցկացվի թվով երկրորդ թեստավորումը:

Հիշեցնենք՝ Վրաստանի տուրիստական հայտնի Մեստիա մունիցիպալիտետը օգոստոսի 10-ին փակվել է կորոնավիրուսի 17 հաստատված դեպքի պատճառով: