Հայտնի են ընդդիմության միասնական թեկնածուները երկու ընտրատարածքում

Ընդդիմության միասնական թեկնածուն Թբիլիսիի Դիդուբե-Չուղուրեթիի մեծամասնական ընտրատարածքում կլինի «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, իսկ Սաբուրթալոյի մեծամասնական ընտրատարածքում՝ Իրակլի Օքրուաշվիլին:

Հայտարարությունն այս մասին արել է «Լեյբորիստական կուսակցության» ղեկավար Շալվա Նաթելաշվիլին:

«Վստահ ենք, որ Սաբուրթալոյում Օքրուաշվիլիին հաղթանակ է սպասվում: Դիդուբե-Չուղուրեթիի շրջանում մեր ընդհանուր թեկնածուն Ջափարիձեն է, նրա ակտիվությամբ բոլորս հիացած ենք միշտ»,- ասել է Նաթելաշվիլին։

Նրա խոսքով՝ արդյունքում, ընդդիմությունը Թբիլիսիում ընդհանուր թեկնածուների հետ կապված ամբողջությամբ համաձայնության է եկել, կարելի է համարել, որ «ռեժիմը հոկտեմբերի 31-ին կկորցնի Թբիլիսին»:

Նաթելաշվիլին ավելացրել է, որ կուսակցությունները ձայների փոխադարձ պաշտպանության մասին որոշում են ընդունել: Այս երկու իրադարձությունները Նաթելաշվիլին պատմական է որակել: