Կղվարելիում բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի

Մայիսի 20-ին Վրաստանի Կախեթիի մարզի Կղվարելի քաղաքի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել։

Այս գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա Գուրջաանիի շրջանային դատարանում հունիսի 19-ին, ժամը 13:00-ին:

Գրեթե 24 ժամ կալանքից հետո քննչական մեկուսարանից ազատ է արձակվել նաև «Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 19 մարդ, այդ թվում՝ 16-ը Կղվարելիի լճի տարածքի մերձակայքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Ավելի ուշ Սագարեջոյի ոստիկանությունը ձերբակալել է Էլենե Խոշտարիային և «Ազգային շարժման» երկու անդամների։

Կղվարելիում բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով` մանր խուլիգանություն և անհնազանդություն իրավապահի օրինական պահանջին։

Ի դեպ, բողոքի ակցիաները մեկնարկեցին այն բանից հետո, երբ մայիսի 19-ին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Լավրովան, ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովի հետ իջևանել է համալիրում, և ՌԴ արտգործնախարարի ընտանիքը Կախեթիում պատրաստվում էր հարսանիքի. հարսանիքը պետք է կազմակերպեր Լավրովի փեսայի եղբայրը՝ Ալեքսանդր Վինոկուրովը։