Վրաստանում տարանցիկ բեռնատարների թիվը նվազել է

Ապրիլին` մարտի համեմատ, Վրաստանում տարանցիկ բեռնատարների թիվը նվազել է, թեև տարեկան աճը պահպանվում է։

Անցած ամիս Վրաստանի բյուջեն 13,8 մլն լարիի եկամուտ է ստացել ճանապարհներից բեռնատարների օգտվելու համար. երկրի ճանապարհներով անցել է 39 528 բեռնատար։ Անցած տարվա համեմատ աճը կազմում է 16 տոկոս։

2023 թվականի առաջին 4 ամսում Վրաստանը ճանապարհների օգտագործման համար հարկային մուծումների միջոցով ստացել է 53 միլիոն 396 հազար 16 լարի, ինչը 2,3 անգամ գերազանցում է 2022 թվականի առաջին 4 ամսվա ցուցանիշը։

2023 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի ճանապարհների օգտագործման վճարը․

հունվար՝ 12 041 350 լարի,
փետրվար՝ 11 970 002 լարի,
մարտ՝ 15 549 710 լարի,
ապրիլ՝ 13 834 954 լարի։