Գրիգորիադիսի կողմնակիցներն այսօր ակցիա են ծրագրում

Հունիսի 20-ի ժամը 20:00-ին խորհրդարանի շենքի հետնամասում մարտյան ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի կողմնակիցներն ակցիայի են պատրաստվում:

Լազարեի հայրը՝ Բեքա Գրիգորիադիսը, նշել է, որ «Ոչ ռուսական կառավարությանը» խորագրով ակցիան նախատեսված էր երկու շաբաթ առաջ, և մտադիր էին անցկացնել խորհրդարանի շենքի մոտ, սակայն Ճիաթուրայի հանքափորները տարածքում էին, այդ իսկ պատճառով որոշվել է ակցիան անցկացնել խորհրդարանի շենքի հետնամասում:

Ակցիայի կազմակերպիչների խոսքով, բողոքում են բնակչության ահաբեկման, խոսքի ազատության ճնշման, երկրի ռուսացման, գործազրկության դեմ։

Ի դեպ, հունիսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Էնուքիձեն Բեքա Գրիգորիադիսին օրինախախտ է ճանաչել և տուգանել 2 000 լարիով։

Դրանից առաջ՝ հունիսի 1-ի գիշերը, ոստիկանությունը Բեքա Գրիգորիադիսին թույլ չէր տվել վրան տեղադրել խորհրդարանի դիմաց: Նա ձերբակալվել էր, երբ փորձել էր բացել պայուսակը և վրան տեղադրել:

Հիշեցնենք. Լազարե Գրիգորիադիսը, որը ոստիկանություն է կանչվել մարտի 29-ին՝ «Գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և այլոց ունեցվածքը ոչնչացնելու մեղադրանքով, ձերբակալվել է մարտի 30-ին: Լազարեն մեղադրվում է իրավապահների վրա «Մոլոտովի կոկտեյլ» նետելու համար:

Լազարե Գրիգորիադիսի պաշտպանական կողմը պնդում է, որ տվյալ դեպքում մեղադրյալի հանցանքը հաստատող ուղղակի ապացույցներ չկան։