Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է եղանակային վատ պայմանների պատճառով։

Խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է` երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցների համար լրացուցիչ կտեղեկացվի։