Մառնեուլիի հայաբնակ գյուղերին աջակցության ծրագրի շրջանակներում հանդիպումների ժամանակացույցը

Փետրվարի 1-ից Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում կմեկնարկեն «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցությունները, հայտնում է Մառնեուլիի մունիցիպալիտետի էջը:

«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2023 թվականին կենտրոնական բյուջեից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի:

«Ալիք Մեդիա»-ն ներկայացնում է Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը՝ ըստ գյուղերի, ամիս-ամսաթվի, ժամի, հանդիպման վայրերի և գյուղին հատկացված գումարի չափի:

  • Դամիա՝ փետրվարի 6-ին, ժամը 12:00, Դամիայի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
  • Շահումյան՝ փետրվարի 6-ին, ժամը 11։00, Շահումյանի թիվ 1 հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 20 հազար լարի։
  • Կարմիրգյուղ՝ փետրվարի 8-ին, ժամը 11։00, Կարմիրգյուղի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի:
  • Խոժոռնի՝ փետրվարի 13-ին, ժամը 11։00, Խոժոռնիի հանրային դպրոցի հարևանությամբ։ Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
  • Բրդաձոր՝ փետրվարի 13-ին, ժամը 11։00, Խոժոռնիի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Գյուլիբաղ՝ փետրվարի 13-ին, ժամը 12։00, Գյուլիբաղի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
  • Ծոփ՝ փետրվարի 13-ին, ժամը 13։00, Ծոփի հանրային դպրոցի հարևանությամբ։ Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
  • Աղքյորփի՝ փետրվարի 13-ին, ժամը 13։00, Աղքյորփիի միջոցառումների տան հարևանությամբ։ Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
  • Չանախչի՝ փետրվարի 13-ին, ժամը 12։00, Չանախչի գյուղի կենտրոնում: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
  • Օփրեթ և Խոխմել՝ փետրվարի 6-ին, ժամը 13։00, Օփրեթ գյուղի աղբյուրի մոտ։ Յուրաքանչյուր գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Ծերաքվի՝ փետրվարի 5-ին, ժամը 12։00, Ծերաքվիի մշակույթի տանը: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Սիոնի՝ փետրվարի 15-ին, ժամը 13։00, Սիոնիի հանրային դպրոցի հարևանությամբ: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։

Մյուս գյուղերի մասին՝ այստեղ: