Վրաստանում կորոնավիրուսի 3-րդ ալիք են կանխատեսում

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն միջգերատեսչական խորհրդի հերթական նիստից հետո խոսել է կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին: Ըստ նախարարի՝ երկրում երրորդ ալիքն ակնկալում են արդեն փետրվարի կեսերից:

Ըստ ընթացիկ տվյալների՝ Տիկարաձեն նշել է, որ Վրաստանում հիվանդության հետ կապված իրավիճակը կայունացել է, բայց դա չի նշանակում, որ բոլոր սահմանափակումները պետք է միաժամանակ վերանան:

Ըստ նախարարի՝ երրորդ ալիքը դիմավորելով սահմանափակումների ֆոնին, երկիրն ավելի հեշտությամբ կկարողանա պայքարել հիվանդության դեմ:

Հիշեցնենք՝ երկամսյա սահմանափակումները երկարաձգվել են մինչև փետրվարի մեկը, սակայն փետրվարի մեկից չեն վերանա բոլոր սահմանափակումները: Առայժմ խոսքը վերաբերում է միայն առևտրի կենտրոններին ու շուկաներին: Տրանսպորտի վերաբացման հարցը դեռևս քննարկման չի դրվել: