Լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար՝ Սվանեթիում

Սվանեթիում՝ Թեթնուլդի հանգստավայրում, ընթանում է Freeride համաշխարհային լեռնադահուկային մրցույթը, որին մասնակցում են մինչև 120 մարզիկներ Վրաստանից և աշխարհի 20 երկրներից։ Այս մասին հայտնում է Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը։

«Միջազգային պրոֆեսիոնալի կողքին մրցաշարին մասնակցում են նաև վրացի փորձառու մարզիկները։ Այս միջոցառումը միջազգային զբոսաշրջային շուկայում կնպաստի մեր երկրի դիրքավորմանը՝ հայտնի դարձնելով Վրաստանի լեռնային հանգստավայրերը։ Նման մասշտաբի միջազգային միջոցառման անցկացումը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ ներքին զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Հուսով ենք, որ մեր հյուրերը դրական հույզերով կվերադառնան իրենց երկրներ և կրկին կայցելեն Վրաստան» — նշել է Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Թամազ Իորաշվիլին՝ ներկա գտնվելով մրցաշարին։

«Ես առաջին անգամ եմ Վրաստանում և հիացած եմ այս երկրով։ Իմ հետևորդներին ներկայացնում եմ այս երկիրը, կիսվում եմ տպավորություններով, պատմում, թե ինչ կարելի է անել այս զարմանահրաշ վայրում», — ասել է սոցիալական ցանցերում ազդեցիկ համարվող միջազգային մարզիկ Ժյուլ Բոները: