Բաքվի հայտարարություններից հետո Գելաթիի դարպասը հսկվում է

Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալությունը Քութայիսիի ոստիկանության հետ պայմանագիր է կնքել՝ հսկելու Գելաթիի դարպասը։ Գործակալությունը 6 տեսուչներին ամսական 6 100 լարի (2075 դոլար) կվճարի։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի հետաքննող լրագրողների միություն iFact.ge-ն:

Դարպասի մոտ տեղադրվել է նաև անվտանգության ահազանգ և չորս տեսախցիկ։ Ահազանգի համար ծախսվել է 518 լարի (176 լարի)։

Գելաթիում անվտանգության միջոցառումները ձեռնարկվում են օրերս Բաքվից հնչած հայտարարություններից հետո․ փետրվարի 4-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովն ասել է, թե Գելաթիում պահվող Գյանջայի (Գանձակի) դարպասը Ադրբեջանին վերադարձնելու հարցով Վրաստանի հետ բանակցություններ են ընթանում։ Պաշտոնական Թբիլիսին շատ չանցած հերքել է՝ ընդգծելով նման հարց երկու երկրների օրակարգում չկա։

Նշենք, որ ըստ առկա պատմական աղբյուրների՝ Դեմետրիոս I թագավորը (1125-1156 թվականներ), 1138-1139 թվականներին արշավել է Գանձակ-Գյանջա, գրավել քաղաքը՝ ի նշան հաղթանակի վերցրել նրա դարպասները և որպես ռազմական ավար տեղափոխել Գելաթի վանք։

Գելաթիում մինչ օրս պահպանվել է վրացական գրությամբ հատվածը։ Այն համարվում է միջնադարյան արվեստի գործ։ Պատրաստված է չուգունից և երկաթից՝ պատված զարդանախշերով և նկարներով։