Իշխանությունը մեկնաբանում է Փարցխալաձեի նկատմամբ պատժամիջոցները

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցներին։

Պապուաշվիլին ընդգծել է՝ նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեն վերջին 10 տարում ոչ մի պաշտոն չի զբաղեցրել Վրաստանի կառավարությունում։ Նաև նշել է՝ Փարցխալաձեն Վրաստանի առաջին քաղաքացին է, որ ներառվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթում, և համապատասխան գերատեսչությունները պետք է ուսումնասիրեն հարցը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա գիտեք, որ Վրաստանը համապատասխանաբար հետևում է այդ պատժամիջոցներին և կարևոր է, որ թույլ չտրվի պատժամիջոցների շրջանցումը։ Ըստ երևույթին՝ այս պատժամիջոցն այս համատեքստում է, համենայնդեպս, որոշումը ներառված է Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների մեջ»,- ասել է Պապուաշվիլին:

Ի դեպ, Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հետ կապ ունեցող անձանց, այդ թվում՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «վրաց-ռուս օլիգարխ» Օթար Փարցխալաձեի նկատմամբ