Կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3 642 բուժաշխատող

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի հաղորդմամբ, մարտի 19-ի տվյալներով, կորոնավիրուսի դեմ Astrazeneca պատվաստանյութով պատվաստվել է 3642 բուժաշխատող, իսկ պատվաստման համար գրանցվել է 5185 անձ:

Պատվաստվելու ցանկություն ունեցողները կարող են գրանցվել booking.moh.gov.ge կայքում:

Վրաստանում պատվաստումը տարվում է «Աստրազենեկա» պատվաստանյութով. պետությունը գնել է 43.200 չափաբաժին, որը ծրագրում է իրացնել 2 շաբաթվա ընթացքում: