«Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Մակա Բոճորիշվիլին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով Վաշինգտոնում կմասնակցի նախարարական համաժողովին։
Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։
«Փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավերով Վաշինգտոնում կմասնակցի «Քաղաքական ահաբեկության վերակտիվացման» թեմայով նախարարական համաժողովին»,- նշված է հաղորդագրության մեջ։