Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մարտի 5-6-ին երկրում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում ջերմաստիճանը կհասնի +18, +20, արևելյան Վրաստանում՝ +15,+17 աստճանի:

Գործակալության տեղեկատվությամբ, մարտի 7-ին երկիր կներթափանցեն սառը և խոնավ օդային զանգվածներ, ինչի հետևանքով երկրում սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձյան տեսքով:

Թբիլիսիում մարտի 5-6-ին սպասվում է առանց տեղումների տաք եղանակ, մարտի 7-ին կարճատև անձրև: