Թբիլիսիի մետրոն այսօր գիշերն անվճար կսպասարկի

Թբիլիսիի մետրոն Սուրբ Ծննդյան գիշերը ուղևորներին անվճար կսպասարկի։ Այս մասին տեղեկությունը հաստատել է քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության ներկայացուցիչը։

Թբիլիսիի բնակիչները մետրոյով կարող են անվճար երթևեկել այսօր՝ մինչև գիշերվա ժամը 3-ը։

Նորայր Միսկարյան