Բուժքույրի մահվան փաստով Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն  է սկսել երիտասարդ բուժքրոջ մահվան փաստով: Գործը քննվում է անզգուշությամբ մահ հասցնելը հոդվածով, պատժվում է տնային կալանքով կամ 2-4 տարվա ազատազրկմամբ:   Փորձաքննություն է նշանակած` պարզելու, թե ինչն է դարձել բուժաշխատողի մահվան պատճառ: Կինը պատվաստվել է նախօրեին` Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում, ուր 3 օրվա ընթացքում 16 բուժաշխատող է պատվաստվել: Բժիշկների խոսքով` պատվաստումից առաջ նրա հետ խոսել են, նա ալերգիկ չի եղել, պատվաստված է եղել խոզի գրիպից:

Տեղում բուժքրոջն անհետաձգելի բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վիճակն ավելի է վատացել: Պացիենտը մահացել է Թբիլիսիի 1-ին համալսարանական կլինիկայում, ուր տեղափոխվել էր նախօրեի գիշերը:

Մահացածի հարազատները պահանջում են պարզել նրա մահվան հանգամանքները: Ըստ նրանց` կնոջը պատշաճ կերպով չեն հետազոտել` պատվաստելուց առաջ: Ըստ մահացածի քրոջ` նա չի ունեցել փաստաթուղթ, որը հաստատեր, որ կարելի է պատվաստվել: