Վաշինգտոնի պատժամիջոցները չեն փոխում Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերությունը

Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցները չեն փոխում Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Միլլերն այսպես է մեկնաբանել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի դեմ պատժամիջոցների սահմանումը:

Ըստ Պետդեպի խոսնակի՝ Վաշինգտոնը և Թբիլիսին ռազմավարական հարաբերություններ ունեն վերջին 30 տարիների ընթացքում: Նրա պնդմամբ՝ Ամերիկան ​​համերաշխ է Վրաստանի բնակչության ցանկության հետ, որպեսզի երկիրը լինի ինքնիշխան և ազատ միջազգայնորեն ճանաչված շրջանակներում։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «վրաց-ռուս օլիգարխ» Օթար Փարցխալաձեի նկատմամբ