Ինչպես է Վրաստանը կատարում ԵՄ-ի առաջարկությունները. ստատուսմետր

Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։ Ըստ նրանց՝ Վրաստանն այս փուլում կատարել է Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկը։

«Բաց հասարակության հիմնադրամ-Վրաստանի» ղեկավարությամբ 8 կազմակերպությունները ներկայացրել են վեցերորդ՝ վերջին կարգավիճակի չափիչը (ստատուսմետր): Ըստ ՀԿ-ների վերջին գնահատականի՝ Եվրամիության կողմից սահմանված 12 պայմաններից.

Ամբողջությամբ կատարվել է

  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների ակտիվ դիտարկում:

Մեծ մասամբ կատարվել է

  • գենդերային հավասարություն ու կանանց նկատմամբ բռնության դեմ պայքար,
  • Անկախ հանրային պաշտպան:

Մասամբ կատարվել է

  • ընտրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ,
  • անկախ դատարան,
  • հակակոռուպցիոն միջոցառումներ,
  • կազմակերպված հանցավորության դեմ պայքար,
  • լրատվամիջոցներ,
  • խոցելի խմբեր,
  • քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

Պետք է կատարվի

  • ապաբևեռացում,
  • ապաօլիգարխացում:

ՀԿ-ների վերջին գնահատականի համաձայն, իրականացված և իրականացվելիք առաջարկությունները քանակապես նույնն են, ինչ օգոստոսի 1-ին հրապարակված 5-րդ գնահատականում։ Սակայն, ի տարբերություն նախորդ գնահատականի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը մեծ մասամբ կատարվածից անցավ մասամբ կատարված բաժին, իսկ անկախ հանրային պաշտպանի վիճակի գնահատականը մասամբ կատարածից տեղափոխվեց մեծ մասամբ կատարված բաժին։