Կորանավիրուսով վարակման դեպքերը նվազում են. մարտի 9-ի տվյալները

Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 865 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 629 930-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 820 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 570 884։

Վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 16 456:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 11.19%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 18.43%, վերջին 7 օրվանը՝ 15.55%: