Հրապարակել է ճանապարահային երթևեկության կանոնների խախտման վիճակագրությունը

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ճանապարահային երթևեկության խախտման համար  նախատեսված տուգանքների վիճակագրությունը:

Դրանց  թվում առաջատարը  «Կանգառն արգելված է» կամ «Կայանումն արգելված է»  հրահանգների անտեսումն է:  Չսահմանված վայրերում տրանսպորտային միջոցները կայանելու համար միայն 2015-ին ավելի քան  380 հազար տուգանքն է արձանագրվել:

Վարելու ընթացքում բջջային հեռախոսով խոսելը ևս ամենաշատ տարածված խախտումների շարքում է: Այս խախտման համար  218 հազար տուգանք է նշանակվել:

15 կմ/ժ Արագությունը գերազնացելու 187 հազար դեպք է եղել: Վարորդի կամ ուղևորի կողմից անվտանգության գոտիների կիրառելու պահանջի` 70 հազարից ավել խախտում  է արձանագրվել:

Ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար նախորդ տարի տուգանվել է ավելի քան 26 հազար վարորդ:  Շատ են նաև տրանսպորտային միջոցը` առանց տեխզննման վարելու դիմաց նշանակված տույժերը` ավելի քան 21 հազար:

Թողնել պատասխան