#CkeckinTbilisi. Ethno-Fest, 90-ականների փառատոն, Tbilisi Flea Market, Մանկական փառատոն

Եթե շաբաթավերջին Թբիլիսիում ես լինելու, աշնանային միջոցառումների ու ամենահետաքրքիր նախաձեռնությունների մասին տեղեկացիր Ալիք Մեդիայի #CheckinTbilisi շարքի հերթական հավաքածուից: Եվ այսպես, սովորության համաձայն, մի ամբողջ շաբաթ, երկար սպասված հանգիստը մեկնարկում է ուրբաթ երեկոյան: Ի՞նչ անել Թբիլիսիում.

Եռօրյա «Թբիլիսի Էթնո-փառատոնը» մեկնարկում է ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին: 100-ից ավելի վրացի և այլ ազգերի վարպետների և դիզայներների ձեռքի աշխատանքներ, բազմազան նյութերից պատրաստված աքսեսուարներ և այլն: «ExpoGeorgia»-n փառատոնը կհյուրընկալի սեպտեմբերի 28-ից 30-ը, ժամը 11:00-ից 19:00-ն: Աշխատանքներին կարող եք ծանոթանալ համար 4, 5 և 6 սրահներում:

 

«Դիեգոն և Ֆրիդան. ժպիտ ճանապարհի կեսին»․ Վրաստանի ազգային թանգարանը, Վրաստանում Մեքսիկայի միացյալ նահանգների դեսպանությունը և Վրաստանի արտգործնախարարությունը ներկայացնում են 20-րդ դարի այս հայտնի զույգի անձնական կյանքի լուսանկարների ցուցահանդեսը՝ Սիղնաղիի թանգարանում: Ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 28-ին ժամը 16:00-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը:

Քննադատական զանգված կազմակերպությունն ավանդույթի համաձայն, շարունակում է ամեն ամիս հեծանվաերթեր կազմակերպել՝ Թբիլիսիի քաղաքապետարանից պահանջելով հեծանվորդելու համար համապատասխան ենթակառուցվածքներ: Երթի ուղղությունն է՝ հեծանվի արձան, Կոստավայի փողոց, Պեկինի պողոտա, Վաժա-Փշավելայի պողոտա, Թամարիշվիլի փողոց, Ճավճավաձեի փողոց, Մելիքիշվիլի պողոտա, Ռուսթավելի պողոտա, Ազատության հրապարակ, Ռուսթավելի պողոտա, վերջնակետը՝ հեծանվի արձան։ Ալիք Մեդիան ներկա է եղել նախորդ հեծանվաերթին, ինչի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Սեպտեմբերի 29-ին մեկ օրով 90-ականներ վերադառնալու հնարավորություն ունեք Թբիլիսիում: 90-ականների ոճով հագնված, այցելեք ALIBI ARENA, որտեղ կենդանի ձայնով ելույթ կունենան 90-ականների վրաստանցի լավագույն կատարողները: Առավել մանրամասն՝ այստեղ։

 

Թբիլիսիի մանկական փառատոնն արդեն մոտ է, սեպտեմբերի 29-ին Մթածմինդա այգում: Քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպվող փառատոնին փոքրիկները կարող են մասնակցել բազմաթիվ խաղերի, միջոցառումների, իսկ ծնողներն աննախադեպ գներով կկարողանան օգտվել ներկայացված կազմակերպությունների ծառայություններից: Սկիզբը՝ ժամը 11:00-ին:

Իսկ տարիքային բոլոր խմբերի համար աքսեսուար կամ ապրանք ձեռք բերելու նպատակով առաջարկում ենք կիրակի՝ սեպտեմբերի 30-ին այցելել Tbilisi Flea Market, որը կկայանա թբիլիսիի մայրենի լեզվի այգում: Շուկան բաց կլինի ժամը 12:00-ից 19:00-ն։