Վրացի ֆերմերների արտահանման շուկան դիվերսիֆիկացվում է

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի խոսքով, նախարարությունն ակտիվորեն աջակցում է ֆերմերներին իրենց արտադրանքը տարբեր երկրներ արտահանելու համար։

Շամուգիան նշել է, որ հաջորդ տարվա բյուջեում մոտավորապես 30-40 տոկոսով ավելի շատ ֆինանսավորում կհատկացվի շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելու համար։

«Նախարարությունը շատ ակտիվորեն աջակցում է մեր ֆերմերներին արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու հարցում։ Այս աջակցությունն արտահայտվում է նրանով, որ մենք խրախուսում ենք մեր ֆերմերներին ներկայացված լինել արտերկրում անցկացվող ցուցահանդեսներին։ Բացի այդ, գինու ուղղությամբ ընտրել ենք առաջնահերթ շուկաներ, որտեղ ակտիվ մարքեթինգային արշավներ ենք իրականացնում»,- ասել է Շամուգիան։