Կիևի վերաքննիչ դատարանը Սաակաշվիլիի՝ Ուկրաինայում օրինական մնալու հարցն է քննարկում

Կիևի վերաքննիչ դատարանը վերսկսել է Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինայում մնալու օրինականության վերաբերյալ դատական գործը: Պաշտպանյալ կողմը պահանջում է Միխեիլ Սաակաշվիլիին լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձի կարգավիճակ տալ:

Քննարկվում է նաև Սաակաշվիլիի փաստաբանների բողոքը, որի համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահի պաշտպանյալները պահանջում են հանձնաժողովի գործունեության թափանցիկություն:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատական հայց է ներկայացրել Ուկրաինայի միգրացիոն պետական ծառայության դեմ և պահանջում է իրեն ճանաչել որպես լրացուցիչ պետական պաշտպանության կարիք ունեցողի։

Թողնել պատասխան