Ամենամյա հարիսայի փառատոնը սկիզբ առավ Աղքյորփի գյուղից

Միս, ձավար, ջուր եւ հալած յուղ: Այն ամենն ինչ հարկավոր է հայկական ավանդական հարիսան պատրաստելու համար: Պատմական նշանակություն ունեցող այս ուտեստը, որի անվանումն անգամ բացատրություն ունի (հարի- հարել), հնուց ի վեր համարվել է տոնական կերակուր, որը համտեսել են մեծ խմբով, թեեւ, ոմանց համար այն մոռացվել է: harsiaԱզգային ուտեսների մշակույթը Վրաստանում պահպանելու նպատակով «Շուշանիկ» կանանց միությունը տարիներ շարունակ Թբիլիսիում կազմակերպում է դրանց՝ այդ թվում հարսիայի փառատոնը: Հարիսայի փառատոնը Շուշանիկ կանանց միությունն ըստ ավանդույթի համատեղում է բուն բարեկենդան տոնի հետ, որից հետո մեկնարկում է Մեծ պահքը: Այս տարի  փառատոնը ընդգրկում է ոչ միայն մայրաքաղաքն, այլեւ Վրաստանի հայաբնակ շրջանները, փառատոնը սկիզբ առավ սահմանամերձ Աղքյորփի գյուղից:

Փառատոնի նախորդ օրը երեկոյան գյուղ ժամանեցին Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը՝ երեցկին Անի Զեյնալյանի հետ, ով գյուղի տանտիկինների հետ ամբողջ գիշերվա ընթացքում եփեց հարիսան: Առավոտյան աղոթքից հետո հարիսան բաժանվեց գյուղի բնակիչներին:

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն այցելեց նաեւ գյուղի հիվանդներին, հյուրասիրեց հարիսայով եւ աղոթք կարդաց նրանց առողջության համար: Քահանայի խոսքով Աղքյորփին իր ամենասիրելի գյուղերից է, այս տարածքի հետ կապված դեռ շատ ծրագրեր ունի:

Թողնել պատասխան