«Ռուսական օրենքի» դեմ լայնամասշտաբ ցույց է նախատեսվում

Վրաստանում ապրիլի 28-ին՝ ընդդեմ «ռուսական օրենքի»՝ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» խորագրով լայնամասշտաբ ցույց է նախատեսվում: 

Ցույցի կամակերպիչները կոչ են անում կիրակի օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 19:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում (Ռեսպուբլիկիս մոեդանի)՝ ընդդեմ «ռուսական օրենքի»։

Ի դեպ, «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», «Վրացական երազանքը» խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության հետևանքով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից` խոստանալով չվերադառնալ նախագծին։ Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն ապրիլի 15-ին պաշտպանել է «գործակալների օրենքը», իսկ ապրիլի 17-ին` խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում հանրահավաքներ են ընթանում։ Քաղաքացիներն ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։

Պատժամիջոցներ Իվանիշվիլիին, վիզային ռեժիմի հարցը կվերանայվի. ԵԽ բանաձևն ընդունվեց