Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը

Վրաստանի խորհրդարանին հարող տարածքում, որտեղ ընթանում է «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» ցույցը, հատուկ նշանակության ջոկատայիններ են մոբիլիզացվել։ Հատուկջոկատայինները փակել են նաև Ռուսթավելի պողոտայի բոլոր ելքերը։

Ռուսթավելիի պողոտա է բերվել նաև ջրացան մեքենա, մեծ թվով ոստիկաններ են մոբիլիզացված։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստանի»-ի նկարահանող խումբը:

Ըստ տեղեկության՝ ցուցարարների դեմ «պղպեղի սփրեյ» է կիրառվել: Իրավապահների և ցուցարարների միջև իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ցուցարարները ցանկացել են բեմ բարձարանալ, այն, ի դեպ, «Վրացական երազանք»-ը տեղադրել է ապրիլի 29-ի իր ցույցից առաջ, որի համար ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրի` իշխող ուժը պետաշխատողների է մոբիլիզացնում։

Իշխանությունը շահագործում է պետաշխատողների ռեսուրսը