360 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 360 մարդ, մահացել է 16-ը։

Պանդեմիայի սկզբից վարակվածների թիվը  327 618 է։

Վերջին 24 ժամում կովիդ կլինիկաներից դուրս է գրվել 1195 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը` 327 618 է, մահերի թիվը` 4 773։

Մեկ օրում 12 207 թեստ է արվել։

Պատվաստվել է  138 914 մարդ, նախօրեին` 763.

Օրվա դրականության ցուցանիշը 2,95% է։ Կարանտինում 44 մարդ է, ստացիոնար բուժում ստանում է 3829 պացիենտ։