Արտերկրում վրացական անձնագիրը համարժեք կլինի Վրաստանում ստանալուն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ վրացական սփյուռքի ներկայացուցիչները արտերկրում վրացական անձնագիր ստանալիս կօգտվեն նույն վճարից, ինչ Վրաստանում է։

«Տարիների շարունակ արտերկրում ապրող սփյուռքի ներկայացուցչի համար անձնագիր ստանալու արժեքը 130 դոլար է կազմում, այն դեպքում, երբ Վրաստանում երկու, երեք անգամ պակաս է։ Մենք նույնպես խոսել ենք այդ մասին, և պարոն Ռատի Բրեգաձեի նախաձեռնությամբ անձնագրերի գները պետք է հավասարեցվեն։

Մենք չպետք է որևէ տարբերություն դնենք Վրաստանում ապրող և արտերկրում ապրող քաղաքացու միջև»,- ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ Վրաստանում մայիսի 1-ից անձնագրերի և ինքնությունը հաստատող քարտերի գինը թանկացել է (մինչ այդ գործող գինը` 100 լարի (մոտ 32 դոլար), այժմ կազմում է՝ 150 լարի (մոտ 50 դոլար):