Կորոնավիրուսը Վրաստանի դպրոցներում. նոր վիճակագրություն

Վրաստանում հեռավար կրթության ռեժիմում շարունակում է մնալ 51 դպրոց ու 131 առանձին դասարան։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է աշակերտների 0,04%, ուսուցիչների ու դպրոցների անձնակազմի` 0,2%-ը։

Նվազել է ռիսկի խմբում գտնվող և հեռավար աշխատելու ցանկություն հայտնած  ուսուցիչների թիվը։ Ներկայումս երկրի մասշտաբով 129 ուսուցիչ է հեռավար աշխատում։

Հիշեցնենք` դպրոցում կորոնավիրուս հաստատվելու դեպքում տեղային սահմանափակումների են դիմում, հեռավար ուսուցման է անցնում կամ դպրոցը, կամ տվյալ դասարանը։

Վրաստանի կրթության նախարարությունից ասել են, որ 2020-21 ուսումնական տարին բարեհաջող ավարտելը գերատեսչության առաջնահերթությունն է, արվում է հնարավորը` ռիսկերը նվազեցնելու համար։