Վրաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ

Վրաստանի Ազգային բանկը 2022 թվականին 10 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին նշված է ԱԲ-ի հրապարակած դրամավարկային քաղաքականության կոմիտեի որոշման մեջ։

Երկրի գլխավոր դրամատան փոխանցմամբ, Վրաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է բարձր մնալ։

«Ռուս-ուկրաինական պատերազմի և դրան ուղեկցող պատժամիջոցների հետևանքով զգալիորեն ավելացան միգրացիոն հոսքերը դեպի Վրաստան, ինչը խթանեց համատեղ պահանջարկը։ Միջին տարեկան տնտեսական աճն այս տարվա առաջին ութ ամիսներին կազմել է 10,3 տոկոս»,- ասված է ԱԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: