Վրաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնել է Լիտվա

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այց է կատարել Վիլնյուս՝ Լիտվայի պետականության վերականգնման 100-ամյակի կապակցությամբ:

Նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն, Գիորգի Մարգվելաշվիլին կմասնակցի Լիտվայի նախագահի անունից կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որին ներկա կլինեն Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Ուկրաինայի նախագահները, շվեդական իշխանությունները և մի շարք եվրոպական կառույցների ներկայացուցիչներ:

Ըստ լրատվական ծառայության, Գիորգի Մարգվելաշվիլին երկկողմ հանդիպումներ կանցկացնի տարբեր երկրների ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ, նախագահը կխոսի նաև մայիսի 26-ին Վրաստանի անկախության տոնի 100-ամյակի առթիվ կազմակերպվելիք միջոցառման մասին:

Լուսանկարը՝ Imedinews.ge-ից

Թողնել պատասխան