Խորովածի փառատոն 2017. «Հաղթեց Վրաստանը»

21731122_1730226640620626_349873059733397124_nԽորոված խոզի, հորթի, ոչխարի, ճագարի եւ հավի մսով՝ պատրաստված վրաստանյան ռեստորանների բաղադրատոմսերով: 9 ռեստորանի այս տարի առաջին անգամ միավորեցին Սաիրմե հանգստավայրը եւ «Խորովածի փառատոն 2017»-ը:

«Մեր նախաձեռնության նպատակներից է իրազեկել բոլորին, թե որքան լավ է Սաիրմեում, թող այցելեն այստեղ տարբեր վայրերից, մենք միշտ պատրաստ ենք առավելագույն կերպով հաճելի դարձնել մեր հյուրերի հանգիստը»,-«Ալիք մեդիային» ասում է միջոցառման կազմակերպիչ Թարմիլա Մարեխաշվիլին։

21740317_1730227500620540_4748618338109169751_n«Սամի սաուկունե», «Շարբաթի», «Ծիսքվիլի», «Կոլխուրի» «Մծվադիաուրի», «Սախլի մադաթովզե», «Մայիս բար», «Բեղելի» եւ «Քրոն պալաս»  ռեստորանները մի քանի տեսակի խորոված մատուցելով պայքարում էին մի քանի մրցանակի համար:

«Մեր ռեստորանի խորովածի հեղինակային իրավունքները պաշտպանված են, նման կերպ խորովածի միսը բաստուրմա ենք դնում միայն մենք: Խորովածներից  մեկի գաղտնիքն օրինակ 4 տեսակի պանիր օգտագործելն է»,- նշեց «Քրոն պալաս» հյուրանոց-ռեստորանի շեֆ-խոհարար Խաթունա Չիքրիձեն:

21761457_1730227563953867_9018565789712508610_n«Սա  հավի խորոված է մածունով եւ աջիկայով բաստուրմա արած, տեսնում եք ինչպես է տապակվում կիտրոնը, պատրաստումից հետո մածնի սոուսի մեջ կթաթախենք խորովածը»,- ասում է «Սախլի Մադաթովզե» ռեստորանի հիմնադիր Բաչո Քաջարիան:

«Ճագարի միս է, մենք այն թաթախել ենք կաթի եւ սպիտակ գինու մեջ, օգտագործել ենք թարխունի սոուս եւ, իհարկե, արքայախնձոր, մինչ այս հաղթել ենք տոլմայի փառատոնին, տոլմայում նույնպես արքայախնձոր էինք օգտագործել, դա մեր գլխավոր գաղտնիքն է»,- պատմում է «Մայիս բար» ռեստորանի խոհարար Նաիրի Փափախչյանը:

Փառատոնը հայ-վրացական երանգներ ստացավ. ժյուրիի անդամներից «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը խոստովանեց, որ մայրական կողմից վրացի է, իսկ կազմակերպիչ Թարմիլա Մարեխաշվիլին՝ մայրական կողմից հայ:

21762235_1730226250620665_7179660628033363091_n«Սա կնպաստի մեր հետագա համագործակցությանը եւ արդեն կսկսենք մտածել համատեղ՝ հայ-վրացական խորովածի փառատոն անցկացնելու մասին, որովհետեւ ես շատ լավ ծանոթ եմ վրացական խոհանոցին, վստահ եմ՝ Թամիլան էլ ծանոթ է մեր մշակույթին: Մեր խոհանոցները ոչ թե պիտի առճակատվեն, այլ պիտի համատեղվեն: Սա ամենակարեւոր արդյունքն է, մենք պիտի աշխատենք հանուն վրացական եւ հայկական խոհանոցի զարգացման»,- նշեց Սեդրակ Մամուլյանը:

«Խորովածի փառատոն 2017»-ի վերջնական արդյունքներն են՝ լավագույն մատուցման ձեւ՝ «Շարբաթի» ռեստորան, լավագույն համ՝ «Ծիսքվիլի եւ Մծվադիաուրի», օրիգինալ մատուցման ձեւ՝ «Բեղելի», հատուկ համ՝ «Սախլի Մադաթովզե», համեղ առաքում՝ «Սամի Սաուկունե» ռեստորանները։ Գրան պրին շահեց «Մայիս բար» ռեստորանը:

Թեև փառատոնն ավարտվեց մի քանի հաղթողներով, սակայն, ինչպես նշեց Մամուլյանը, «Հաղթեց Վրաստանը»։

Թողնել պատասխան