Լաշա Դարսալիան նշանակվել է ԱԳ փոխնախարար

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրամանով՝ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը կստանձնի Լաշա Դարսալիան:

ԱԳՆ-ի տեղեկատվությամբ, Լաշա Դարսալիան 2017 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

Դարսալիան ունի Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում, ինչպես նաև Էսեքսի համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում:

Նշվում է, որ Լաշա Դարսալիան պարտականությունները կստանձնի 2018 թվականի հոկտեմբերի 15-ից: