Նախընտրական քարոզարշավին մասնակցում են նաև պետական ծառայողները. Սամադաշվիլի

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին հայտարարել է, որ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի ժամանակ բողոքները սովորական իրադարձություն են դարձել:

Նա նաև անդրադարձել է նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, թե նախընտրական քարոզարշավը եվրոպական ստանդարտներին չի հապատասխանում:

«Կարծում եմ՝ նախընտրական քարոզչությունների ժամանակ բողոքներ հայտնելը և սեփական կարծիքն ազատ արտահայտելն է հենց եվրոպական: Ոչ եվրոպական իրավիճակ էլ ենք տեսել մեր երկրում, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդիկ իրար վրա կաթսաներ էին նետում: Ոչ եվրոպական է նաև այն, որ տեսնում ենք վարչական միջոցների օգտագործում: Մենք տեսնում ենք պետական ծառայողների, ովքեր մասնակցում են նախընտրական քարոզարշավին»,- Սամադաշվիլիի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: