Մենք պետք է պահպանենք կայունություն. Զուրաբիշվիլի

Խաշուրիում անցկացված նախընտրական հանդիպումների ժամանակ նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է նախընտրական շրջանում տիրող իրավիճակի ու վտանգների մասին՝ նշելով, թե ոմանք հույս ունեն, որ այս ընտրությունները կանցնեն անկայուն մթնոլորտում, խոսվում է անգամ հեղափոխության մասին:

«Բազմազգ և բազմալեզու․ սա այն ամենն է, ինչը ապահովում է Վրաստանի հզորությունն ու հարստությունը, սակայն սա չպետք է դառնա քայքայման հիմք, քանի որ մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում: Միայն մի բան գիտենք, թե ով է մեր երկու շրջանների օկուպանտը, սակայն, այնուամենայնիվ, վտանգավոր տարածաշրջան է: Այդ պատճառով մենք պետք է քայլեր ձեռնարկենք Եվրոպային միանալու և  պահպանենք ներքին կայունությունը», — Զուրաբիշվիլիի խոսքերն է մեջբերում 1TV-ին։