Որսորդական հրացանով սպանել է հարևանին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դիտավորյալ սպասնության փաստ է բացահայտել. մեկ անձ ձերբակալվել է:

Ըստ ՆԳՆ-ի՝ Թբիլիսիի Լիլո բնակավայրում մեղադրյալը որսորդական հրացանով սպանել է հարևանին։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում,  դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել են 1984 թվականին ծնված Ս. Գ.-ին:

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունիսի 12-ին մեղադրյալը մահացու վիրավորել է իր հարևանին՝ Ա. Կղ.-ին։

Իրավապահները դեպքից անմիջապես հետո ձերբակալել են մեղադրյալին։ Որպես ապացույց առգրավվել է հանցագործության զենքը՝ որսորդական հրացանը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Դիտավորյալ սպանությունը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով: Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։