Թուրքիայում արգելափակել են Facebook-ը, WhatsApp-ը, Twitter-ը և Youtube-ը

Թուրքիայում արգելափակվել են Twitter, Facebook, Youtube և WhatsApp առցանց ռեսուրսների  ծառայությունները:«Kvira.ge»-ի փոխանցմաբ՝ վերը նշված էջերն  արգելափակվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» 11 անդամների: Ձերբակալվածների թվում են քրդամետ կուսակցության երկու համանախագահ՝ Սալահադին Դեմիրթաշը և Փիգեն Յուկսեկդագը:

Turkey Blocks Համացանցային դիտորտական ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ առցանց  ծառայությունների արգելափակման համար օգտագործվել է այսպես կոչված «շնչահեղձության» մեթոդը: Կայք- էջերի աշխատանքն այնքան է թուլացել, որ հնարավոր չէ օգտվել դրանցից:

Թողնել պատասխան