Քվեմո Քարթլիում տարեցների ակումբ է հիմնադրվել

Քվեմո Քարթլիի մարզում աշխատանքային հանդիպում է կայացել, որի շրջանակներում արևելյան Եվրոպայի երկրների «Լայոնս կլուբի» եվրոպական հատվածի ղեկավար անձինք, տեղական իշխանության և Քվեմո Քարթլիի թոշակառուների միության գամգեոբայի ներկայացուցիչները ապագա ծրագրերն են քննարկել: Այս մասին գրում է «ինֆոռուսթավի»-ն:

Հանդիպումից հետո հիմնադրվել է «Քվեմո Քարթլիի տարեցների լայոնս կլուբ» տարածաշրջանային կազմակերպությունը:

Կազմակերպության շարքերում ավելի քան 5 մլն մարդ է անդամագրված: «Լայոնսների» ակումբները գործում են բոլոր մայրցամաքներում և դրանց միացել է նաև Քվեմո Քարթլիի տարածաշրջանը:

Թողնել պատասխան