Հունիսի 7-8-ը Բրյուսելը հյուընկալում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներին

Հունիսի 7-8-ը Բրյուսելը հյուընկալում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին: Այս առիթով Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը, պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորությամբ գտնվում է Բելգիայի թագավորությունում։ Այս մասին interpressnews-ին հայտնել են պաշտպանության նախարարությունից:

Ըստ տեղեկատվության՝ նախարարների հանդիպման ընթացքում Լևան Իզորիան կմասնակցի «ամուր աջակցության առաքելության» (RSM) ձևաչափով ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը: Լևան Իզորիան Աֆղանստանում ընթացող միջազգային առաքելությանը մասնակից երկրների պաշտպանության նախարարների առջև ելույթ կունենա: ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանում հանդիպման շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարարը երկկողմանի հանդիպումներ կունենա խորվաթ և հունգարացի գործընկերների հետ:

Թողնել պատասխան