Մեկնարկում է տնօրենի թեկնածուների հավաստագրման գործընթացը

Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է հանրային դպրոցի տնօրենի թեկնածուների հավաստագրման գործընթացը։ Տնօրենի դիմորդների հավաստագրումը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց:

Հավաստագրման համար տնօրենի կարգավիճակ ստանալ ցանկացողների գրանցումը հնարավոր կլինի 2022 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը հետևյալ հղումով՝ https://directors.mes.gov.ge

Նշենք, որ հավաստագրման գործընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող Վրաստանի քաղաքացիները, ովքեր ունեն առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։

Տնօրենի դիմորդների քննական ծրագիրը և թեստային նմուշները հասանելի կլինեն հոկտեմբերի 24-ից` https://directors.mes.gov.ge կայքում։