Ստեղծվել է սահմանազատման հարցերով հատուկ հանձնաժողով

Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանը որոշել է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ։ Սահմանազատման հարցով դե ֆակտո խորհրդարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Հանձնաժողովի ղեկավար Գարի Մուլդարովը հայտնել է, որ քարտեզի վրա աշխատանքը շուտով կավարտվի։

«Մենք պետք է այդ հարցով հանձնաժողով ստեղծենք, որպեսզի հստակ սահմանենք, թե ում հրավիրել լսումներին»,- ասել է Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի խոսնակ Ալան Ալբորովը

Դե ֆակտո կառավարության ներկայացուցիչները բազմիցս առաջարկել են վրացական կառավարության անդամներին` Էրգնեթիում տեղի ունեցած միջադեպերի կանխարգելման շրջանակներում ստեղծել համատեղ սահմանազատման հանձնաժողով և ճշգրտել սահմանները, սակայն Վրաստանի ներկայացուցիչների պատասխանը միշտ նույնն է` իրենց հետ անհեթեթ քննարկման դաշտ չեն մտնի, և միջազգային հանրությունն արդեն ճանաչել է Վրաստանի սահմանները։