Ուժի մեջ են մտնում ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները, որոնք կապված են Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստեր թունավորման գործի հետ։

Ըստ դրա, արգելվում է ամերիկյան վարկավորում կամ ֆինանսական այլ հատկացումներ տրամադրել Ռուսաստանին, ինչպես նաև զենք արտահանել:

Վաշինգտոնում չեն բացառել, որ նոյեմբերին Մոսկվայի նկատմամբ էլ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանվեն: Այդ դեպքում սահմանափակումները կտարածվեն ապրանքների արտահանման և ներմուծման վրա, փոխանցում է Rustavi 2-ը։

Հավելենք, որ Բրիտանիան Սկրիպալների թունավորման մեջ մեղադրել է Ռուսաստանին, որը, սակայն, չի ընդունում մեղադրանքը։

Թողնել պատասխան