Նախագահի թեկնածու Բաքրաձեն հանդիպել է Բախմարոյի բնակիչներին

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն Բախմարոյում հանդիպել է տեղի բնակիչներին: Interpressneews-ին կուսակցությունից տեղեկացրել են, որ բնակչության հետ հանդիպմանը խոսվել է ծանր սոցիալական վիճակի, խմելու ջրի, գազիֆիկացման, թոշակների և սոցիալական օգնության խնդիրների մասին:

Կուսակցության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, տեղացիները մտահոգություն են հայտնել, որ առողջարանային գյուղը պետության կողմից անուշադրության է մատնված, այն լքված է, երիտասարդներն աշխատանքի փնտրտուքով մեկնում են արտասահման:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, այժմ նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է ոչ թե նստավայրում նստող, այլ ժողովրդի հույզերին տեղում ծանոթացող նախագահ:

Թողնել պատասխան