Վրաստանի նախագահը շուտով կնշանակի ՏԻՄ ընտրությունների օրը

Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն տեղեկացրել է, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առաջիկայում կնշանակի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը։

 Նա նշել է, որ հարցի շուրջ խորհրդակցություններն արդեն սկսվել են:

Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչպես է նախագահը գնահատում «Վրացական երազանք»-ից Թբիլիսիի քաղաքապետի հնարավոր թեկնածու Կախա Կալաձեի առաջադրումը։ Միշվելաձեն նկատել է, որ նախագահի աշխատակազմը թեմայի շուրջ մեկնաբանություններ չի անում:

Թողնել պատասխան