Լիտվան հույս ունի բացել սահմանը Վրաստանի հետ

Լիտվան հույս ունի շուտով բացել սահմանը Վրաստանի հետ և վերսկսել երթևեկությունը:  Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական «Lrt.it» կայքի համաձայն՝ նման հայտարարություն է արել երկրի արտաքին գործերի նախարարը:

«Մենք հույս ունենք վերսկսել երթևեկությունը դեպի Վրաստան և Ուկրաինա: Նախատեսում էինք երթևեկությունը վերականգնել նաև Իսրայելի հետ, բայց իրավիճակն այնտեղ վատթարանում է վերջին շրջանում », — ասել է նախարարը:

Լիտվայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը1801 է, որից 1475-ը առողջացել են, իսկ 76-ը`մահացել:

Վրաստանի կառավարությունը իր հերթին հայտարարել էր, որ Լիտվան կլինի այն երկրներից մեկը, որի հետ հուլիսի 1-ից Վրաստանը կվերսկսի զբոսաշրջությունը: