Կփակվի նաև վրաց-ռուսական սահմանը

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարցերում հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հետ: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության հայտարարությունում:

Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով, կողմերը քննարկել են ընթացիկ տարվա մարտի 16-ից Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքացիների տեղաշարժի ժամանակավոր դադարեցման մասին:

Նշվել է, որ որոշումը չի վերաբերվում ՌԴ և Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ իրենց երկիր:

Սահմանափակումները չեն վերաբերվում նաև բեռնափոխադրումներին: