Ընդդիմությունը միանում է «ռուսական օրենքի» դեմ լայնամասշտաբ ցույցին

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Ախալի», «Գիրչի- առավել ազատություն», «Դրոա», «Հանրապետական» և «Ռազմավարություն Աղմաշենբելի» կուսակցությունները հայտարարել են, որ միանում են ապրիլի 28-ին նախատեսված «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիային:

«Մենք միանում ենք հայտարարված եվրոպական երթին և հրավիրում Վրաստանի քաղաքացիներին ևս մեկ անգամ խաղաղ, հստակ և բարձրաձայն ասել՝ այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին», — նշում են կողմերը։

Ուշագրավ է, որ Թբիլիսիում «գործակալների օրենքի» դեմ ակցիաներ անցկացվում են ամեն օր։ Ապրիլի 25-ին հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները հայտարարեցին, որ ոչ մի դեպքում չեն գրանցվելու «զրպարտության ռեգիստրում», իսկ կիրակի օրը՝ ապրիլի 28-ին, ժամը 19:00-ին հանրությանը հրավիրեցին Հանրապետության հրապարակ՝ բողոքելու օրենքի դեմ։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է ապրիլի 17-ին, թե երբ կանցկացվի երկրորդ նիստը, հայտնի չէ։ Երկուշաբթի՝ ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «Գործակալների մասին օրենքի» աջակցության հանրահավաք անցկացնել։

«Ռուսական օրենքի» դեմ լայնամասշտաբ ցույց է նախատեսվում