Ուկրաինայի վարչապետը ժամանել է Վրաստան

Երեկ երեկոյան Վրաստան է ժամանել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոիսմանը։ Նրա ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել նոյեմբերի 26-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում։

Այցի շրջանակներում Գրոիսմանը հանդիպումներ կունենա Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» համաժողովին:

Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գելա Դումբաձեի գնահատմամբ, վրաց-ուկրաինական հարաբերությունների զարգացման համար սա շատ կարևոր այց է։

«Ուկրաինայի վարչապետն առաջին անգամ է այցելում Վրաստան: Ես ուզում եմ ընդգծել մեր երկրի նկատմամբ նրա դրական տրամադրվածությունը: Պատվիրակության կազմում են փոխվարչապետները, մի խումբ նախարարներ: Նրանք կմասնակցեն բարձր մակարդակի հանդիպումների, կայցելեն Կախեթիի շրջան: Այս այցը կարևոր է նաև երկկողմ պայմանագրերի ստորագրման համար», — ասել է Գելա Դումբաձեն:

Դիվանագետը հույս է հայտնել, որ Ուկրաինայի վարչապետի այցը կանաչ լույս կդառնա երկու երկրների միջև բիզնեսի և միջպետական հարաբերությունների բարելավման ճանապարհին։

Թողնել պատասխան