Նախագահը հանդիպել է քաղաքապետին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, առաջին աշխատանքային հանդիպմանը Կալաձեն Զուրաբիշվիլիին ծանոթացրել է 2019 թվականին մայրաքաղաքում նախատեսված և ընթացիկ ծրագրերին:  Նախագահը, ըստ տեղեկատվության, քաղաքապետին իր աջակցությունն է հայտնել:

Հանդիպմանը խոսվել է նաև երկրի ներսում և միջազգային ասպարեզում ընթացող կարևոր իրադարձությունների մասին: