Վրաստանի վարչապետը հրաժարական կտա՞

Ըստ վրաստանյան լրատվամիջոցների՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր՝ սեպտեմբերի 2-ին կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու վերաբերյալ հայտարարություն կանի:

Տարածված տեղեկատվության համաձայն, Մամուկա Բախտաձեն 15:00-ին  հայտարարություն կանի, ինչից հետո կհանդիպի թոք-շոուների հաղորդավարների հետ:

Ծրագրո՞ւմ է արդյոք վարչապետը պաշտոնաթող լինել և արդյո՞ք կայանալիք մամուլի ասուլիսը դրա հետ կապված կլինի, վարչապետի լրատվական ծառայությունից չեն մեկնաբանել:

Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել են խորհրդարանական մեծամասնությունից, կառավարության ներսում կշարունակվեն կադրային փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցությունները:

Տարբեր աղբյուրներում տարածված տեղեկությունների համաձայն, վարչապետի պաշտոնում Բախտաձեին կփոխարինի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, իսկ ՆԳ նախարարի պաշտոնին կվերադառնա Իրակլի Ղարիբաշվիլին: .